Հայկական պատվիրակությունն առաջարկել է, որպեսզի որոշումները «Եվրոնեստի» շրջանակներում ընդունվեն կոնսենսուսով

PanARMENIAN.Net - Բրյուսելում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի «Եվրոնեստ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ընդլայնված նիստի աշխատանքների ժամանակ հիմնականում քննարկվել է Բելառուսի անդամակցությանն խնդիրը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Ըստ նրա, այդ նիստի ժամանակ հայկական պատվիրակությունը ներկայացրել է 2 հիմնական առաջարկ` մեկը վերաբերում է «Եվրոնեստի» հիմնադիր ակտին, իսկ մյուսը ընդհանուր աշխատակարգին: Արտակ Զաքարյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն առաջարկել է, որպեսզի որոշումները «Եվրոնեստի» շրջանակներում ընդունվեն ոչ թե պարզ մեծամասնության սկզբունքով, այլ կոնսենսուսով: Երկրորդը, որ քննարկվեն ոչ թե առկա խնդիրերի լուծման հարցերը, այլ ապագա հակամարտությունների կանխման հարցերը:

Ըստ Արտակ Զաքարյանի, տվյալ առաջարկություններին ոչ մի պատվիրակ չառարկեց: Անդրադառնալով Եվրոնեստի աշխատանքերին` նա նշեց, որ բյուրոյի նիստում որոշվեց Բելառուսի անդամակցության հարցը բաց պահել, իսկ «Եվրոնեստի» աշխատանքների ժամանակացույցը քննարկել «Եվրոնեստի» բյուրոյի աշնանային նիստում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---