ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՒԱՆ

PanARMENIAN.Net - Այսօր երեքօրյա այցով Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով, Երեւան է ժամանելՀռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդը: «Ես վաղուց եմ սպասել այս պատմական պահին, եւ ահա գտնվում եմ հինավուրց հայկական հողում»,- հայտնել է Հովհաննես Պողոս Երկրորդը Երեւան ժամանումից անմիջապես հետո «Զվարթնոց» օդանավակայանում: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Հայաստան այցելելու հրավերքի համար: «Դիմելով Ձեզ, պարոն նախագահ, ցանկանում եմ հայտնել իմ երախտագիտությունը եւ բարեկամությունը ոչ միայն հայրենիքում ապրող ձեր հայրենակիցներին, այլեւ իրենց ավանդույթներին նվիրված բոլոր հայերին»,- ասաց Հռոմի Պապը: «Ես հուզված եմ, որ գտնվում եմ այն հողի վրա, որի ժողովուրդն առաջինն է ընդունել եւ հավանության արժանացրել քրիստոնեության մարդասիրական վեհ գաղափարները պետական մակարդակով»,-հայտնել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը: Այցի շրջանակներում Հովհաննես Պողոս Երկրորդը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ համատեղ Երեւանում բացված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում կանցկացնի էկումենիկ պատարագի արարողություն, կլինի Խոր Վիրապ վանքում: Սեպտեմբերի 27-ին Հռոմի Պապը կվերադառնա Հռոմ:

Հռոմի պապի Երեւան կատարած այցի ընթացքում կձեռնարկվեն անվտանգության աննախադեպ միջոցներ: Հովհաննես Պողոս Երկրորդի եւ Գարեգին Երկրորդի համատեղ պատարագի արարողությունից մեկուկես ժամ առաջ իրավապաշտպան մարմինների աշխատակիցները կփակեն տաճարին հարող բոլոր փողոցները: Խստորեն կստուգվեն ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այլեւ մոտ 7 հազար հավատացյալներից եւ հյուրերից յուրաքանչյուրը, ովքեր կցանկանան մասնակցել Հռոմի Պապի բաց քարոզին, որը կկայանա սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիրածնում: Հռոմի պապի այցը կլուսաբանեն մոտ 400 լրագրողներ, որոնցից 58-ը Վատիկանից են:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---