Հայաստանում կարող է միասնական ակցիզային հարկ սահմանվել երկրում արտադրվող և ներկրվող ծխախոտի համար

Հայաստանում կարող է միասնական ակցիզային հարկ սահմանվել երկրում արտադրվող և ներկրվող ծխախոտի համար

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարության կողմից մշակվել և երկրի կառավարություն են ներկայացվել օրինագծեր, որոնք համաձայն նախատեսվում է ծխախոտի արտադրությունը ֆիքսված վճարների համակարգից տեղափոխել հարկային ռեժիմի ընդհանուր համակարգ տեղափոխել` գործող ֆիքսված վճարներից առանձնացնելով ավելացված արժեքի հարկը, մաքսային վճարումները և ակցիզային հարկը, վերջինիս առնչությամբ միասնական դրույք սահմանել երկրում արտադրվող և ներկրվող ծխախոտի համար: PanARMENIAN.Net գործակալությանը նման տեղեկատվություն են տրամադրել Հայաստանի Ֆինանսների նախարարությունից:

«Ինչ վերաբերում է Հայաստան ներկրվող ուկրաինական ծխախոտային արտադրանքի խտրական հարկային ռեժիմի վերաբերյալ Ուկրաինայի մեղադրանքներին, ապա «Ծխախոտային արտադրանքի վրա սահմանված վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստան ներկրվող ողջ ծխախոտային արտադրանքի համար երկրում արտադրվող արտադրանքից տարբեր դրույքներ են սահմանված, անկախ այն բանից, թե որ երկրից է ներկրցում ապրանքը»,- պատասխանել է ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի Էկոնոմիկայի նախարարությունը խտրական հարկային ռեժիմ է հայտնաբերել Հայաստան ներկրվող ուկրաինական ծխախոտային արտադրանքի համար: Կիևը ծրագրում է խնդիրը լուծել ՀԱԿ մեխանիզմների օգնությամբ, որոնք շնորհիվ Ուկրաինայում ավելի վաղ հաջողվել էր պաշտպանել սեփական շահերը Վրաստանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---