Auto group. Հայաստանի ավտոշուկան զարգացման հսկայական հեռանկարներ ունի 3 հուլիսի 2010 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Երևանում մեկնարկել է AUTO SHOW EXPO-2010 ցուցահանդեսը, որը կանցնի հուլիսի 3-5-ը: «Ցուցահանդեսն արդյունաբերական բնույթ չի կրում, սակայն այն թույլ կտա Երևանի բնակիչներին ծանոթանալ համաշխարհային մեքենաշինության նմուշներին, Հայաստանի ավտոշուկային»,-ցուցահանդեսի բացմանն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի ու արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է ասել Auto group ընկերության («Կարկոմավտո», «Մուրան») մարքեթինգի բաժնի ղեկավար Աննա Քեշյանը, այս ցուցահանդեսը մի փոքր «աղքատ է», սակայն այն չափազանց կարևոր է, քանի որ Հայաստանում ավտոմեքենաների մեծ պահանջարկ կա և զարգացման մեծ հեռանկարներ: «Հայաստանի պես նման փոքր շուկայի համար երկրում բավականաչափ ներկայացված են մեքենաշինության հայտնի բրենդերը: Միայն մեր ընկերությունը 15 բրենդ է ներկայացնում»,-ասել է նա: Աննա Քեշյանը գտնում է, որ ոլորտի բոլոր ներկայացուցիչները պետք է նպաստեն նման ցուցահանդեսների կազմակերպմանը Հայաստանում` միջազգային մակարդակին հասնելու համար: «Ցավոք, նման ցուցահանդես առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, այն դեպքում, երբ մյուս երկրներում դրանք վաղուց են կազմակերպվում և հարուստ ու վառ շոուներ են»,-հավելել է նա: Ցուցահանդեսում ներկայացված են օրիգինալ ու բացառիկ ավտոցուցանմուշներ: Հիմնական թեմատիկ բաժիններն են ավտոսրահը, մոտոսրահը, տեխնիկական սպասարկումը, ավտոտյունինգը, ավտոմեքենաների վարձույթը, պահեստամասերը, ավտոքիմիան, տրանսպորտը, բեռնափոխադրումները, ուղևորափոխադրումները, ավտոսպասարկումը, ավտովարկավորումը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |