ԵՐԵՒԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ 50 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Է ՏՐՎԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 50 տարի ժամկետով կտրվի «Աէրոպուերտոս Արխենտինա 2000» արգենտինական ընկերությանը կառավարման, որը ղեկավարում է 33 օդակայանների աշխատանքը: Ընկերության խորհրդի նախագահ Էդուարդո Էռնեկյանը եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Երիցյանը ստորագրել են փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը նախանշում է «Աէրոպուերտոս Աարխենտինա 2000» ընկերության պարտավորությունները` ներդնել օդանավակայանի զարգացման համար 50 մլն. դոլար: Այս թիվը նախնական է, եւ մինչեւ պայմանագրի ստորագրումը կարող է վերանայվել, քանի որ հայկական կողմը գտնում է, որ 50 միլիոնը բավական չէ 50 տարվա վարձակալության համար:

Շաբաթ օրը Էռնեկյանին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին նա ներկայացրել է իր առաջարկություններն ու ծրագրերը: Արգենտինական ընկերության ղեկավարը նշել է, մասնավորապես, թռիչքավայրէջքային գոտու վերանորոգման անհրաժեշտությունը, օդանավակայանը ժամանակակից սարքավորումներով զինելու եւ անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը: Էռնեկյանի կարծիքով, օդանավակայանը ղեկավարելու համար կատարած ներդրումները կօգնեն Հայաստանը զբոսաշրջիկների կենտրոն դարձնելու եւ շահույթով աշխատելու համար: Նա վստահ է, որ «Զվարթնոց» օդակայանը ժամանակի ընթացքում կդառնա օդային հաղորդակցությունների տարածաշրջանային կենտրոն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---