Facebook-ում հայտնաբերվել է «Եկեք հարձակվենք հայկական Facebook-ի վրա» խումբը, որը նենգափոխում էր ցանցի հայերեն թարգմանությունը

Facebook-ում հայտնաբերվել է «Եկեք հարձակվենք հայկական Facebook-ի վրա» խումբը, որը նենգափոխում էր ցանցի հայերեն թարգմանությունը

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում մի խումբ է հայտնաբերվել, որը փոփոխություններ էր կատարում կայքի հայերեն թարգմանության մեջ և հարձակուվում էր Facebook-ի հայ օգտվողների վրա: Խմբի անվանումը կարելի է թարգմանել որպես «Եկեք հարձակվենք հայկական Facebook-ի վրա»: Խմբին անդամակցում է 688 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունն Ադրբեջանից են: Խմբի անդամները համակարգում էին քվեարկությունը թարգմանության իրենց տարբերակների օգտին, արդյունքում հայերեն ինտերֆեյսի օգտվողներն էջի մենյուի փոխարեն ստանում էին վիրավորական արտահայտություններ:

Ստեղծվել է նաև մեկ այլ խումբ, որը պատրաստվում է հարձակում կազմակերպել Youtube-ի հայկական ալիքների վրա:

Հուլիսի 2-ից սկսած օգտվողների խումբը «հարձակում է» սկսել Facebook-ի հայկական տարբերակի վրա: Օգտվելով Translation-ի տեղայնացման հավելվածից, խումբը փոփոխություններ է կատարել թարգմանությունների մեջ` զետեղելով ադրբեջանական քարզչություն ու վիրավորական արտահայտություններ: Դա հնարավոր է, քանի որ Facebook-ի հայերեն թեստավորումը գտնվում է բետա-թեստավորման փուլում (տեղայնացված է 73 տոկոսով):

Հայ օգտվողները տեղեկացրել են Facebook-ի աջակցության ծառայությանը միջադեպի մասին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Այս պահի դրությամբ Facebook-ի ինտերֆեյսի թարգմանությունը հայերեն գրեթե վերականգնված է` ճիշտ տարբերակների համար հայ ակտիվիստների զանգվածային քվեարկության արդյունքում:

Հուլիսի 2-ին համակարգված հակահայկական գործունեության համար պատժվեցին խոշորագույն բազմալեզու Վիքիփեդիա ինտերնետ-հանրագիտարանի ռուսալեզու բաժնի 26 խմբագրեր: Առավել չարամիտ կանոնախախտներին 3-6 ամիս ժամկետով արգելվեց հետագա մասնակցությունը Վիքիփեդիային: Արգելափակումը վերացնելուց հետո մասնակիցներին կարգելվի խմբագրել վիճահարույց հոդվածները` սահմանափակելով Վիքիփեդիայի տարածքում խմբագրելու նրանց իրավունքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---