8 հուլիսի 2010 - 14:10 AMT
Զարուհի Պետրոսյան. Օդի ջերմաստիճանն Երևանում ամռան ընթացքում չի գերազանցի 40 աստիճանը

Օդի ջերմաստիճանն Երևանում այսօր չի գերազանցի 37,7 աստիճանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Ընդ որում նա նշել է, որ Հուլիսի ամենաշոգ օրերը կլինեն 10-ն ու 11-ը: «Այդ օրերին օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի»,-ասել է Պետրոսյանը` հավելելով, որ օդի ջերմաստիճանն Երևանում ամռան ընթացքում չի գերազանցի 40 աստիճանը: Ըստ նրա, հուլիսի 11-ից հետո ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի, կարող են լինել նաև տեղումներ: Պետրոսյանը նշեց նաև, որ բարձր ջերմաստիճանը Հայաստանում պայմանավորված է տաք օդային հոսանքներով, որոնք տարածաշրջան են ներթափանցում Արաբական Էմիրություններից և մոտակա երկրներից:

Նա հայտնեց նաև, որ ջրի ջերմաստիճանը Սևանում կհասնի 22 աստիճանի: