Ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ֆրանսալեզու գրող Դընի Դոնիկյանի հետ 9 հուլիսի 2010 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ հանդիպում ֆրանսալեզու գրող և արվեստասեր Դընի Դոնիկյանի հետ: Դ.Դոնիկյանը գեղարվեստի իր գործերում միավորում է գրականությունը և կերպարվեստը, որի վկայություններն են իր մի քանի գրքերը, ինչպես, օրինակ` «Այլ երկիրը մեր», «Ինքնակենսագրասյուն», «Պատառիկներ քաղաքացիամերժ կերպարներից՚ (Fragments de figures apatrides), որոնց մեջ միախառնված են քանդակագործությունը, նկարչությունը, գրառումը: Նրա գրական գործերը հիբրիդ կարելի է համարել, այն իմաստով, որ չեն պատկանում մինչև այժմ սահմանված գեղարվեստի տեսակներից միմիայն մեկին: Հեղինակը փորձում է ընդգրկել միանգամից գրական տարբեր ժանրեր: Հայերենից ֆրանսերեն կատարված թարգմանությունների ցանկում կարդում ենք հետևյալ անունները. Հովհաննես Թումանյան («Քառյակներ»), Պարույր Սևակ («Եղիցի լույս»), Վիոլետ Գրիգորյան, Մարինե Պետրոսյան, Արփի Ոսկանյան, արձակագիրªՎահրամ Մարտիրոսյան («Սողանք»): Թարգմանել է նաև անգլերենից Արա Բալիոզյանի խոհերը (համաթարգմանությամբ), հետևյալ վերնագրով` «Pertinentes impertinences»: Բազմաթիվ գրքեր է հրատարակել Հայաստանի մասին, վկայակոչելով քառասուն տարվա վաղեմություն ունեցող այցելություններից քաղած տպավորությունները: Ինչպես նաև սփյուռքի մասին, որ պայքարում է թուրքական պետության ժխտողականության դեմ: Երկար տարիներ ինտերնետում ձեռնարկել է գրական մի շարք, որն անվանել է Հայկական ցեղասպանության փոքր հանրագիտարան. Մասնակցություն է հանդես բերել ցեղասպանությունը ճանաչելու գործում Հայագիտական ուսմանց կենտրոնի կազմում, հանդիսանալով առաջին կազմակերպությունը, որ 60-ական թվականներին ապրիլի 24-ը հռչակեց հիշատակման օր: Այսօր նա մասնակցում է, այսպես ասած, հայ-թուրքական երկխոսությանը: Դ.Դոնիկյանը առաջինն էր, որ Փարիզում Կոմիտասի հիշատակին նվիրված հուշարձանին ծաղիկ դրեց ազգությամբ թուրք մի ֆրանսիացու հետ: Այդ փորձը ամեն տարի կրկնվում է, հաղորդում է Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |