9 հուլիսի 2010 - 17:04 AMT
Հայաստանում համացանցի խափանումները տեղի են ունեցել Ռումինիայում օպտիկամանրաթելային գծի վնասվածքի պատճառով

Հայաստանում համացանցի խափանումները կապված են Ռումինիայի տարածքում գտնվող օպտիկամանրաթելային կապի գծերի վնասվածքների հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են ADC ընկերությունից, որն էլ տրամադրում է համացանցային կապը:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 8-ին: Ընկերությունից դժվարացան կոնկրետ ժամկետներ նշել` վերականգնողական աշխատանքների ավարտման մասին:

«ADC» ՓԲԸ հայ-նորվեգական համատեղ ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թ. ապրիլին: Այն հիմնված է գերժամանակակից IP/MPLS տեխնոլոգիաների կիրառման վրա և ունի ավելի քան 400 կմ երկարություն: