ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին երկօրյա աշխատանքային այցով Բրյուսել (Բելգիայի թագավորություն) կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեսի, «Եվրանեսթի» փոխնախագահ Յարեկ Սարյուս Վոլսկու , Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես Իստուրիզ Ուայթի, Եվրախորհրդարանում «Եվրանեսթի» պատվիրակության նախագահության, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ:

Հուլիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---