13 հուլիսի 2010 - 17:35 AMT
ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունը

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությունը, որի համաձայն, ԼՂՀ Զինված ուժերը Աղդամի ուղղությունից հրկիզում են Ադրբեջանի տարածքները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը, հրդեհները հենց ադրբեջանցիների անփութության հետևանքն են, և ղարաբաղյան կողմը ոչ մի կապ չունի այդ միջադեպերի հետ:

Ինչ վերաբերում է ընդհանուր իրադրությանը ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում, ապա Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ ադրբեջանական բանակը, ինչպես նախորդ շաբաթ, այնպես էլ այս շաբաթ շարունակում է զանազան ուղղություններով խախտել հրադադարի պայմանները: