Լի Չան Դոն. Ես չեմ ցանկանում ֆիլմեր ստեղծել զվարճանքի համար14 հուլիսի 2010 - 20:04 AMT PanARMENIAN.Net - «Առաջին անգամ ես Հայաստան եմ այցելել 3 տարի առաջ կրկին «Ոսկե ծիրանի» շրջանակներում: Այդ ժամանակ ես տեսա, թե ինչ հետաքրքրությամբ է հանդիսատեսը դիտում իմ ֆիլմերը: Հուսով եմ, որ նույնը կլինի այս տարի»,- հաղորդել է կորեացի ռեժիսոր Լի Չան Դոնը հուլիսի 14-ին մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, Կորեան և Հայաստանը շատ նման են, քանի որ չնայած բազմաթիվ ճնշումներին, այդ երկու երկրները կարողացել են պահպանել իրենց պատմությունը և մշակույթը: Նա նաև նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում աճում է հետաքրքրությունը կորեական կինոյի նկատմամբ, որը վերելք է ապրում: Խոսելով իր ֆիլմերի մասին` նա նշեց, որ չի ցանկանում զվարճանքների համար ապրանք ստեղծել, այլ ցանկանում է, որ նրա ֆիլմերը դիտելիս խորհեն, ուստի դրանցում բարդ հարցեր է արծարծում: Կորեացի ռեժիսորի «Պոեզիա» ֆիլմը պատմում է տարեց կնոջ մասին, որը որոշել է զբաղվել պոեզիայով և սարսափելի գաղտնիք է իմացել իր թոռան մասին: «Պոեզիա» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակի լավագույն սցենարի համար: Լի Չան Դոնն աշխարհահռչակ ռեժիսոր է և գրող: Նա Կորեայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարարն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |