Հայաստանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Եվրանեսթ»-ի կանոնադրության մեջ

Հայաստանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Եվրանեսթ»-ի կանոնադրության մեջ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարան այցի շրջանակներում Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Եվրանեսթ»-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Տրայան Ունգուրեանուի հետ: Կողմերը քննարկեցին «Եվրանեսթ-ի շրջանակում համագործակցության հարցեր: Պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանն ակտիվ եւ կառուցողական ներգրավվածություն է ունեցել «Եվրանեսթ»-ում: ԱԺ նախագահի կողմից պաշտոնապես ներկայացվել են Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին «Եվրանեսթ»-ի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկներ. մասնավորապես առաջարկվում է վերացնել այն կետը, որը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը:

Պարոն Վոլսկին բարձր գնահատեց հայկական պատվիրակության կառուցողական գործունեությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում եւ նշեց, որ հայկական կողմի բոլոր առաջարկները, այդ թվում նաեւ վերը նշվածները ընդունելի են իրենց համար:

ԱԺ նախագահը առաջարկեց, որ Հայաստանում անցկացվի Քրիստոնյա եկեղեցիների հետ ԵԺԿ երկխոսության հաջորդ հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ 2011 թ-ին Հայ Առաքելական եկեղեցու ակտիվ մասնակցությամբ: Առաջարկը սիրով ընդունվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---