Արա Պապյան. Հայաստանի դիրքերի թուլացումը չի բխում Արևմուտքի շահերից

Արա Պապյան. Հայաստանի դիրքերի թուլացումը չի բխում Արևմուտքի շահերից

PanARMENIAN.Net - Տնտեսակն և քաղաքական տեսակետից Հայաստանը չի կարող հաղթել թուրք-ադրբեջանական տանդեմին: Հենց այդ պատճառով հայկական կողմը կամ պետք է կարողանա սեպ խրել նրանց միջև կամ էլ կենտրոնացնել իր բոլոր ռեսուրսները իրավական դաշտում, որտեղ Հայաստանը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Այդ մասին հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը: Ըստ նրա, Արևմուտքը հասկանում է, որ իսլամիստական Թուրքիան գնալով ավելի վտանգավոր է դառնում ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար, հետևաբար, արևմտյան խաղացողների շահերից չի բխում Հայաստանի դիրքերի թուլացումն ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը:

«Չեմ կարծում, որ ընդհանուր լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կհանգեցնի պատերազմի վերսկսման, սակայն ինձ թվում է, որ մեզ լուրջ փոփոխություններ են սպասում Միջին Արևելքում, առաջիկա 10-15 տարում»,-ասել է փորձագետը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը պետք է արծարծի Նախիջևանի Հայկական ինքնավար հանրապետության հարցը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---