Ստամբուլի հայ համայնքը պահանջում է անցկացնել աթոռակից պատրիարքի նոր ընտրություններ

Ստամբուլի հայ համայնքը պահանջում է անցկացնել աթոռակից պատրիարքի նոր ընտրություններ

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայ համայնքը ստորագրահավաք է նախաձեռնել` պահանջելով Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարքի նոր ընտրություններ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա հայտարարել է, որ ըստ իր տվյալների արդեն հավաքվել է 2500 ստորագրություն:

Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի հոգևոր խորհուրդը ընտրեց ոչ թե աթոռակից պատրիարքի, ինչպես ակնկալվում էր, այլ փոխանորդի: 26 անդամներից բաղկացած խորհուրդը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց արքեպիսկոպոս Արամ Հատեշյանի թեկնածությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---