Կոսովոյի վերաբերյալ դատավճիռը նոր լծակ է ԼՂՀ անկախության ճանաչման համար պայքարում

Կոսովոյի վերաբերյալ դատավճիռը նոր լծակ է ԼՂՀ անկախության ճանաչման համար պայքարում

PanARMENIAN.Net - «Ես ողջունում եմ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության վերաբերյալ, քանի որ այն նոր լծակներ է տալիս հայ ժողովրդին ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար պայքարում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, ՄԱԿ_ի դատարանի որոշումն արդարացի է: ««Նոր պետության ստեղծումը մեկ այլ պետությունից անջատման միջոցով չի հակասում միջազգային իրավունքնին»,-ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Պատասխանելով լրագորղների այն հարցին, թե կարող է արդյոք հայկական կողմը դիմել Հաագայի դատարան ղարաբաղյան խդնրի հարցով, նա նշել է, որ Հայաստանն իրավունք չունի դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ԼՂՀ վերաբերյալ: «Եթե զուգահեռներ անցկացնենք Կոսովոյի հետ, ապա հենց Ադրբեջանը պետք է դիմի դատարան: Սակայն ադրբեջանական կողմը չի գնա դրան, քանի որ նա բոլորովին այլ կերպ է պատկերացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը»,-ասել է Հովհաննիսյանը: Նա հավելել է նաև, որ Սերբիան դիմել էր Միջազգային դատարան միայն այն բանից հետո, երբ աշխարհի շուրջ 60 երկիր ճանաչել էր Կոսովոյի անկախությունը:

Ինչպես նշել է Հովհաննիսյանը, Կոսովոյի վերաբերյալ դատավարության ժամանակ մտավախություն էր առաջացնում ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե անկախ դատարանի վճռից, ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Կոսովոյի անկախությանը: «Դա ցույց է տալիս, որ Միջազգային դատարանի որոշումներն արժեզրկվում են: Դա սխալ մոտեցում է, քանի որ օրենքը կամ գործում է, կամ չի գործում»,-ասել է Վահան Հովհաննիսյանը:

Հուլիսի 22-ին Հաագայի Միջազգային դատարանը որոշեց, որ 2008թ. փետրվարի 17-ին հռչակված Կոսովոյի անկախությունը, չի խախտոմ միջազգային իրավունքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---