Պաշտոնական Անկարան ողջունում է Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը

Պաշտոնական Անկարան ողջունում է Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան ողջունում է ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը, որն օրինական է ճանաչել Կոսովոյի անկախության հռչակումը: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության համաձայն, Հաագայի դատարանի որոշումը հարկավոր է դիտարկել որպես Բալկաններում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդման նոր հնարավորություն: «Այդ որոշումը, անկասկած, կծառայի ի բարօրություն տարածաշրջանի: Թուրքիան Կոսովոն ճանաչած առաջին երկրների թվում է: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ինտեգրման եվրոպական հեռանկարն ընդհանուր է տարածաշրջանի բոլոր երկրների համար: Այդ տեսությունը, որը որոշելու է տարածաշրջանի ընդհանուր ապագան, անհրաժեշտ հիմք է ապահովում առկա խնդիրների կարգավորման և Բալկաններում խաղաղության, կայունության հաստատման ու բարգավաճման համար»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Անկարան նաև հույս է հայտնել, որ դատարանի որոշումը նոր իմպուլս կհաղորդի Կոսովոյի ու Սերբիայի միջև դրական ու կառուցողական երկխոսության զարգացմանն ուղղված ջանքերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---