2010 թվականի հունվար-հունիս ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում աճել է 38,2 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 մլն լիտր կոնյակ, ինչը 38,2 տոկոսով ավելի է 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 4 մլն լիտր օղի, ինչը քիչ է 2009-ի հունվար-հունիս ամիսների ցուցանիշից 26,1 տոկոսով:

Բացի այդ, 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին արտադրվել է 2 մլն լիտր գինի 2009-ի նույն ժամանակահատվածի 1,5 մլն լիտրի դիմաց (ինչն ավելի է 32,3 տոկոսով):

Նույն ժամանակաշրջանում երկրում արտադրվել է 7 մլն լիտր գարեջուր, ինչը 55,5 տոկոսով ավելի է, քան 2009-ի հունվար-հունիս ամիսներին: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 40.3 տոկոսով և կազմել է 98,6 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-հունիսին կրճատվել է 1,4 տոկոսով` կազմելով 16,3 մլն լիտր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---