Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն առաջին անգամը չէ, որ փոխհատուցում են պահանջում Թուրքիայից դատական կարգով

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն առաջին անգամը չէ, որ փոխհատուցում են պահանջում Թուրքիայից դատական կարգով

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցը Թուրքիայի դեմ Թուրքական Հանրապետության դեմ ներկայացված առաջին հայցը չէ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, 1937 թվականի դեկտեմբերին թուրքական կառավարությունն իբր 890 հազար դոլար փոխհատուցում է վճարել ԱՄՆ հայերին: «Այդ ցուցակում ըննդգրկվել էր 104 հայ, սակայն, որքան էլ դա տարօրինակ թվա, նրանից ոչ մեկը չստացավ Թուրքիայի հատկացված ֆինանսական միջոցները»,-ասել է թուրքագետը: Ըստ նրա, եթե ամերիկյան դատարանում հաջողվի ապացուցել, որ Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը և 1937թ. փոխհատուցում չի վճարել հայերին, դա կօգնի հաջողության հասնել այս գործում:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---