ԱՄՆ-ն վերանայում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ14 օգոստոսի 2010 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը օգոստոսի 13-ին ուրբաթ երեկոյան հատուկ նիստ է անցկացրել, որին բացի արտաքին գերատեսչության աշխատակիցներից մասնակցում էին Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը քննարկվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագան Անկարայի և Երուսաղեմի հարաբերությունների լույսի ներքո, բայց գլխավորապես ԱԽ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու լույսի ներքո, որի դեմ հանդես էր եկել Թուրքիան: Խորհրդակցության նպատակն էր վերանայել ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները, և, համաձայն կառավարական աղբյուրի, Վաշինգտոնի նոր քաղաքականությունն Անկարայի նկատմամբ առիթ կդառնա նոր նիստերի շարքի համար: Ամերիկյան շատ սենատոր-հանրապետականներ հավանություն չեն տալիս Անկարայի ներկա դիրքորոշմանը, նրանք հրաժարվել են հավանություն տալ Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի նշանակմանը, որի պաշտոնում առաջարկվել էր Ֆրենք Ռիկարդոյի թեկնածությունը: Սենատորներից մեկը` Սեմ Բրաունբեկը, համապատասխան նամակ է ուղղել` խնդրելով չեղյալ համարել Ռիկարդոյի նշանակությունը: Մոտ ժամանակները նա մտադիր է Հիլարի Քլինթոնին բացատրություն տալ իր արարքի համար: Հայտնի է, որ որոշ սենատորներ պատրաստվում են հետևել նրա օրինակին: Բրաունբեկի հիմնական փաստարկը` Ռիկարդոն հարմար չէ այդ պաշտոնի համար: Նա «չափազանց շատ է կարեկցում» Մերձավոր Արևելքի երկրներին, որոնցում նա աշխատել է, այդպիսին են տպավորությունները նրա ծառայությունից Եգիտպոսում, Աֆղանստանում, Իրաքում և Թուրքիայում: Իսկ ներկա իրավիճակում դա ամենալավ մոտեցումը չէ:
Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |