19 օգոստոսի 2010 - 11:53 AMT
Սերգեյ Լավրով. Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործունեության մեջ որևէ փոփոխություններ ակնկալել պետք չէ

Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործունեության մեջ որևէ փոփոխություններ ակնկալել պետք չէ: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին Արձանագրության մեջ փոփոխությունները: Նրա խոսքով, այն, որ այդ հարցն ակտուալ է դարձել հենց հիմա, ոչ թե ինչ-որ հատուկ առիթով կամ պատճառով է, այլ պարզապես որովհետև ցանկացած պետություններ, որոնք սերտ փոխգործակցում են ռազմական ոլորտում, ինչպես Ռուսաստանն ու Հայաստանը, պետք է ծրագրեն այդ ոլորտում իրենց գործողությունները: «Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին Արձանագրության երկարացման գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ժամանակի մեջ հեռանկար լինի, ունենանք ծրագրելու ավելի երկար ժամկետ, իսկ մնացած հարցերում բոլոր այն գործառույթները, որոնք այժմ իրականացվում են ռուսական ռազմակայանի կողմից, անփոփոխ կմնան: Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործունեության մեջ որևէ փոփոխություններ ակնկալել պետք չէ»,- նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: