Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել է Բելառուսիայում հայկական կոնյակի արտադրության մասին

Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել է Բելառուսիայում հայկական կոնյակի արտադրության մասին

PanARMENIAN.Net - Երևան կատարած այցի ընթացքում Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 21-ին այցելեց Երևանի «Նոյ» գործարան, որը հայտնի հայկական կոնյակներ է արտադրում: Որպես էքսկուրսավար հանդես եկավ ձեռնարկատերը` «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Այցի ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն Բելառուսիայում հայկական կոնյակի արտադրության մասնաճյուղ բացելու մասին: «Հարկավոր է, որպեսզի Բելառուսիան հայկական կոնյակ արտադրի»,- նշել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն այցելել է նաև հայ-բելառուսական առևտրի տուն: Այն կոչվում է «Ար-Բե» և պետք է բացվի մոտ ժամանակներս: Այստեղ վաճառվելու են բելառուսական արտադրության ավելի քան 1600 անուն ապրանքներ` հրուշակեղենից մինչև կահույք: Առևտրի համար տարածք են ռեզերվ արել մոտ հարյուր բելառուսական ձեռնարկություններ: Առևտրի տան ստեղծման վերաբերյալ հանձնարարականը Բելառուսիայի նախագահը տվել էր անցյալ տարվա մարտին` Հայաստան կատարած իր նախորդ այցի ժամանակ: «Բելառուսական արտադրանքը կվաճառվի Հայաստանում. այն թանկ չէ և որակյալ է»,- ասել է Բելառուսիայի նախագահը:

Նույն օրը Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Երևանի ալմաստի գործարան, որտեղ ծանոթացել է թանկարժեք քարերի սորտավորման, հղկման ու նախապատրաստման գործընթացին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գոմելյան «Կրիստալ» ԱՄ հետ հայկական ձեռնարկության սերտ համագործակցության, փորձի և տեխնոլոգիաների փոխանակման մասին, հաղորդում է Բելառուսիայում Կոմսոմոլսկայա պրավդան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---