Վրաստանի ԱԳՆ. Մենք հիմքեր չունենք կասկածելու, որ Հայաստանը սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանային անվտանգությունը

Վրաստանի ԱԳՆ. Մենք հիմքեր չունենք կասկածելու, որ Հայաստանը սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանային անվտանգությունը

PanARMENIAN.Net - «Մինչև 2044 թվականը Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին Երևանի ու Մոսկվայի որոշումը երկու ինքնիշխան պետությունների իրավունքն է»,- հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

«Մեզ համար կարևորն այն է, որ Հայաստանը լիարժեք գիտակցում է և գիտակցել է Վրաստանի առնչությամբ Ռուսաստանից բխող սպառնալիքները, այդ թվում և տարածաշրջանային համատեքստում: Մեզ համար կարևոր է, որ այդ գիտակցությունը գոյություն ունի մեր հարևանի (Հայաստանի) մակարդակով, մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք և ոչ մի հիմքեր չունենք կասկածելու, որ Հայաստանը սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանային անվտանգությունը»,- նշել է նա, հաղորդում է Civil.Ge-ն:

25-ից մինչև 49 տարի Գյումրիում (Հայաստան) 1995 թվականից տեղակայված ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը երկարացնելու մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի ու Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Սերժ Սարգսյանի կողմից օգոստոսի 20-ին Երևանում կայացած բանակցությունների արդյունքում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---