Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 33-րդ տեղն է բարձրացել

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 33-րդ տեղն է բարձրացել

PanARMENIAN.Net - ATP (Թենիսի միջազգային ասոցիացիան) օգոստոսի 23-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային սանդղակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ցինցինատիում (ԱՄՆ) Western & Southern Financial Group Masters առաջնությունում հաջող ելույթներից հետո հերթական անգամ բարձրացել է վարկանիշային սանդղակում: Նախորդ վարկանիշի համեմատ Նալբանդյանը բարձրացել է չորս հորիզոնականով և 33-րդ տեղն է զբաղեցնում 1235 միավորով:

Սանդղակը շարունակում է գլխավորել Ռաֆայել Նադալը (Իսպանիա), նա 10 745 միավոր ունի, Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 2-րդ տեղում է, իսկ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) եզրափակում է լավագույն եռյակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---