Հայաստան չեն ժամանի պորտուգալացի ֆուտբոլիստների երկրպագուները

Հայաստան չեն ժամանի պորտուգալացի ֆուտբոլիստների երկրպագուները

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը օգոստոսի 25-ին Աշխարհի գավաթ 2011-ի ընտրանու մրցաշարի շրջանակներում հանդիպելու է Պորտուգալիայի հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա «Միկա» մարզադաշտում: Հայաստանի կանանց հավաքականի համար խաղն այնքան էլ մեծ նշանակություն չունի, քանի որ նույնիսկ հաղթանակի դեպքում թիմը չի կարող խմբում բարձր տեղ գրավել: Հայ երկրպագուների միակ մխիթարանքն այն է, որ հավաքականը գոնե միավորներ կարող է հավաքել: Մինչ տեղի ունեցող խաղը, հավաքականը 7 խմբում առանց միավորների գրավում է վերջին` 5-րդ տեղը:

Պորտուգալիայի հավաքականը 9 միավորներով 3-րդ տեղում է, և նա նույնպես որևէ հավանականություն չունի խմբային փուլը հաղթահարելու: Մեծ առավելություն ունի Իտալիայի հավաքականը, որը 22 միավորով առաջնորդում է 7-րդ խումբը:

Վաղարշակ Ասլանյանի սաներն առաջին խաղում Պորտուգալիային զիջել են 7:0 հաշվով:

Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի խաղից մեկ օր առաջ և կհյուրընկալվի “Golden Palace” հյուրանոցում, իսկ խաղի ընթացքում իր երկրպագուների աջակցությունից կզրկվի, քանի որ նրանք Երևան չեն ժամանելու:

Պուրտուգալացի ֆուտբոլիստների մարզական ժամանակացույցն ու նրանց կազմը դեռևս հայտնի չէ: PanARMENIAN.Net –ի թղթակցին ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից հայտնել են, որ Պորտուիգալիայի մարզչական շտաբն իր ժամանակացույցը կներկայացնի Հայաստան ժամանելուց հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---