Անդրեյ Արեշև. Հայ-ռուսական համագործակցությունը պետք է դուրս գա երկկողմ համագործակցության շրջանակներից

Անդրեյ Արեշև. Հայ-ռուսական համագործակցությունը պետք է դուրս գա երկկողմ համագործակցության շրջանակներից

PanARMENIAN.Net - Անվտանգությունը Հարավային Կովկասում բավական բարդ խնդիր է, և այն ջանքերը, որոնք գործադրում է Ռուսաստանը տարածաշրջանում իրադրությունը կարգավորելու համար, բոլորովին չեն նշանակում Բաքվի հետ Մոսկվայի համագործակցության թուլացում: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքով, այդ ամենը նպաստում է ոչ միայն Ռուսաստանի դերի աճին տարածաշրջանում, այլև արձագանքում է տարածաշրջանային խաղացողների շահերին:

Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ հայ-ռուսական համագործակցությունը պետք է դուրս գա երկկողմ համագործակցության շրջանակներից, երրորդ երկրներ ներգրավի: «Դա հնարավոր է իրականացնել միայն երբ բացառվի ռազմական գործողությունների վերսկսման նվազագույն հնարավորությունը»,- ասել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---