Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները Աբխազիա կամ Հարավային Օսիա գնալու համար հայտնվել են Թբիլիսիի բանտում27 օգոստոսի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները որոշել են պատժել այն մարդկանց, ովքեր այցելել են Հարավային Օսիա կամ Աբխազիա: Այն մարդկանց, ում անձնագրերում Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանապահների նշագրում կա, նրանց սպառնում է 2-4 տարվա բանտարկություն: Ընդ որում, ձերբակալվածը պատժվում է «պետական սահմանի խախտման» հոդվածով: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին: Նրա խոսքերի համաձայն, այդ կարգը մտցվել է 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո` համաձայն Վրաստանի բռնազավթման մասին օրենքի: Ռուսական թերթի տեղեկատվության համաձայն, Հայաստանի և Ռուսաստանի մի քանի քաղաքացիներ գտնվում են Թբիլիսիի բանտում` անօրինականորեն Վրաստանի սահմանն անցնելու մեղադրանքով: Սակայն նրանց առաջարկել են մի քանի հազար դոլար վճարելով ազատվել բանտից: Շոթա Ուտիաշվիլու խոսքերի համաձայն, այդպիսի հիմնախնդիրներն, իսկապես, միշտ ավարտվում են մոտավորապես հազար դոլար տուգանք մուծելուց հետո: Նա նաև հայտնել է, որ նման դեպքեր շատ են լինում: այս մասին հաղորդում է echo.msk.ru-ն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |