Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կարող են համաձայնության գալ միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կարող են համաձայնության գալ միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները

PanARMENIAN.Net - «Միգուցե ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ տեսանելի արդյունքներ նրա համար չկան, որովհետև աշխատանքը տարվում է գաղտնի ռեժիմով, բայց որպես այդ աշխատանքի մասնակից կարող եմ փաստել, որ հասարակության լայն շերտերի համար անտեսանելի ինչ-որ արդյունքներ կան»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, այս տարիների ընթացքում, երբ Ռուսաստանը մասնակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանն ամերիկացի, ֆրանսիացի գործընկերների հետ, երբ Ռուսաստանը նաև ինքնուրույն է փորձում օգնել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, տեղի է ունեցել բավական վիճելի հարցերի էական կրճատում: «Եվ աշխատանքն այսպես կոչված հիմնային սկզբունքների վրա, որը հիմա շարունակվում է, որոշակի արդյունքներ է տվել ձևակերպումներ գտնելու առումով, որոնք տվյալ փուլում կարող են թույլ տալ ամրագրել կողմերի համաձայնությունը»,- նշել է Լավրովը:

«Ռուսաստանը նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում փորձել է լրացուցիչ անձնական ներդրում ունենալ պայմանավորվածություն ձեռք բերելու մեջ: Վերջին երկու տարվա ընթացքում կայացել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 6 հանդիպումներ, այս տարի կայացել են ևս երկուսը` հունվարին Սոչիում և հունիսին Սանկտ Պետերբուրգում:Ճիշտ է, դեռ ամեն ինչում չէ, որ հաջողվել է համաձայնության գալ, բայց մենք գրեթե հասել են փոխզիջումային ձևակերպումների: Մենք շատ պարզ բան ենք առաջարկել` ամրագրել երկու-երեք հարցեր, որոնք դեռ համաձայնեցված ձևակերպումների առարկա չեն, որպես հետագա քննարկում պահանջող հարցեր: Եվ հստակ նշել, որ առանց այդ հարցերի վերջնական պայմանավորվածություն չի լինի: Դա թույլ կտա այս փուլում առաջընթացի հասնել: Մեզ այս հարցում աջակցել են համանախագահները, մենք նախատեսում ենք, որ նման մոտեցումը հիմնվում է ներկա իրավիճակի սթափ գնահատականի վրա: Կրկնում եմ, հիմնային սկզբունքների ընդունումը, դեռ չհամաձայնեցված 2-3 պահերի ամրագրմամբ, կարևոր քաղաքական ազդանշան կլիներ, որին սպասում է միջազգային հանրությունը: Նշեմ ևս մեկ կարևոր, սկզբունքային փաստ: Ալմաթիում հուլիսի 17-ին կայացած հանդիպման ժամանակ համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում նշել են, որ դեռևս այս փուլում կողմերի ձեռնարկած ջանքերը արդյունքի չեն հանգեցրել, և սրանում է այն բանալին, որի մասին ինձ հարցնում էիք: Հենց կողմերը պետք է պայմանավորվեն: Մեր դիրքորոշումը միշտ այն է եղել, որ մենք պատրաստ ենք կիրառել մեր ընդունակությունները, մտավոր կարողությունները, որպեսզի օգնենք հասնել համաձայնության, բայց դրան հասնել կարող են միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Trend News-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---