Սամվել Խաչատրյան. 1996թ Օլիմպիական խաղերից ի վեր առաջին անգամ Հայաստանի առաջին արծաթե մեդալը նվաճեց Գոռ Մինասյանը

Սամվել Խաչատրյան. 1996թ Օլիմպիական խաղերից ի վեր առաջին անգամ Հայաստանի առաջին արծաթե մեդալը նվաճեց Գոռ Մինասյանը

PanARMENIAN.Net - Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալ` բրոնզե մրցանակակիրներ դարձան ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ), ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ ք/կ) և ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը: Արծաթե մեդալը նվաճել է ծանրորդ Գոռ Մինասյանը (85 կգ ք/կ):

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է, որ դժգոհ է իր սաների արդյունքներից, քանի որ նրանք հանդես եկան իրենց հնարավորություններից ցածր, սակայն ուրախ է նվաճած երկու մեդանլների համար: «Օլիմպիադայում անկասկած, հանդես եկան ամենաուժեղ մարզիկները, սակայն 56 քաշային կարգում Մարգարյանը կարող էր ավելի հաջող ելույթ ունենալ: Ցավոք, նրան խանգարեց ոտքի վնասվածքը, նա խնդիրներ ունի քաշի հետ կապված, սակայն պատվով դուրս եկավ այդ փորձությունից»,-ասել է Կիզողյանը:

Ինքը Մարգարյանը ևս դժգոհ է իր արդյունքից: «Օլիմպիադայում ես չկարողացա բարելավել իմ արդյունքը, Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ես բարձրացրեցի 255 կգ, իսկ Օլիմպիադայաում ընդամենը 243 կգ: Կարևորն այն է, որ ես մեդալով վերադարձա հայրենիք»,-ասել է բրոնզե մեդալակիրը:

Այս տարվա նոյեմբերին Մարգարյանը Կիպրոսում կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Ըստ մարզչի, Գոռ Մինասյանը կարող էր ոսկի նվաճել: «Նա ուղղակի նվիրեց մեդալը Օլիմպիադայի չեմպիոնին` զիջելով նրան ընդամենը մեկ կիլոգրամ»:

Մինասյանն ուրախ է, որ կարողացավ դառնալ արծաթե մրցանակակիր նման խոշոր մրցաշարում: «Պոկում» վարժությունից հետո ես առաջ անցա իմ մրցակցից 5 կիլոգրամով, սակայն երկամարտի արդյունքում զիջեցի նրան, ինչ-որ բան ինձ մոտ չստացվեց»,-ասել է Մինասյանը:

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կարևորն այն է, որ երկու մարզիկներն էլ մեդալ նվաճեցին: «1996թ. Օլիմպիական խաղերից ի վեր Հայաստանը արծաթե մեդալ չէր նվաճել, դա հաջողվեց Մինասյանին: Կարծում եմ, մեր պատանի մարզիկները փորձ ձեռք բերեցին և դա կօգնի նրանց այլ միջազգային մրցաշարերում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---