2 սեպտեմբերի 2010 - 12:05 AMT
Բուլղարիայի տրանսպորտի նախարարը ժամանում է Հայաստան

Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդկացությունների նախարար Ալեքսանդր Ցվետկովի ղեկավարած պատվիրակությունը 2-օրյա այցով ժամանում է Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Զարգացման հայկական գործակալությունը:

Համաձայն աղբյուրի, սեպտեմբերի 9-ին կկայանա հայ-բուլղարական բիզնես-ֆորում, որին կմասնակցեն երկու երկրների ձեռնարկատերերը, ինչպես նաև Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ցվետան Սեմյոնովը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Սպասվում է առևտրի, քիմիական արդյունաբերության, տրանսպորտի և հեռահաղորդակցությունների ոլորտում 10 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների ժամանանում, որոնք զբաղվում են ոսկու և պղնձի վերամշակմամբ, ինչպես նաև բուլղարական իրավաբանական ընկերության ներկայացուցիչներ: Բուլղարացի ձեռնարկատերերի շարքում կլինի Volkswagen-ի լիազոր դիլերը