ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է Լոռու ամրոցը հայտնի զբոսաշրջային կենտրոնի վերածել

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է Լոռու XI դարի ամրոցը հայտնի զբոսաշրջային կենտրոնի վերածել: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է արշավախմբի ղեկավար Իգիթ Ղարիբյանը: Նրա խոսքով, 2009 թվականին ամրոցի վերականգնման համար Հայաստանի մշակույթի նախարարությունը 9 միլիոն դրամ է հատկացրել: «Ամրոցի վերականգնման աշխատանքները հարկ եղած ձևով են ընթանում: Մենք գործ ունենք հայկական միջնադարյան ամրոցաշինության ունիկալ նմուշի հետ»,- ասել է Իգիթ Ղարիբյանը: Նա համոզմունք է հայտնել, որ Լոռու ամրոցը շատ զբոսաշրջիկների կգրավի, ինչն իր հերթին կնպաստի Լոռու մարզի տնտեսության զարգացմանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---