Հայկական սփյուռքի ներկայացուցիչները դարձել են Պյատիգորսկում «Տարվա մարդ-2010» մրցանակի դափնեկիր

PanARMENIAN.Net - Պյատիգորսկում կայացել է «Տարվա մարդ-2010» մրցանակի հանձնումը: Հանդիսավոր արարողությունը կայացել է երկրամասի օպերետայի թատրնում: Միջոցառմանը ներկա էին Պյատիգորսկ քաղաքի վարչության ղեկավար Օլեգ Բոնդարենկոն, «Միասնական Ռուսաստան» կուսակցության Պյատիգորսկի տեղական բաժնի քաղխորհրդի քարտուղար Լև Տրավնևը, անվանի կինոռեժիսոր և սցենարիստ Ստանիսլավ Գովորուխինը, թատրոնի և կինոյի ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը, քաղաքային Դումայի պատգամավորներ և այլն: Պարգևատրվածների շարքում եղել են Ստավորպոլի դիզայնի երկրամասային ուսումնարանի տնօրեն Վալերի Արզումանովը և «Պոգատ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչիկ Ասրիյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---