Պրահայում տեղի ունեցած փառատոնում հայկական նախագիծը գլխավոր մրցանակին արժանացավ13 սեպտեմբերի 2010 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Ռադիո Վան» ռադիոկայանի «Պատմություն պատերազմի մասին» նախագիծը գնահատվեց որպես լավագույնը «Եթերային զարդատուփ» ռուսալեզու հեռուստառադիո ծրագրերի փառատոնին ներկայացված աշխատանքների շարքում, իսկ ռադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումովը) արժանացավ մրցութային հանձնաժողովի հատուկ մրցանակին: «Ռադիո Վան» ռադիոկայանի տեղեկատվական ծառայությունը հաղորդում է, որ փառատոնին Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի Հանրային ռադիոն, «Շանթ» հեռուստաալիքը և «Ռադիո Վան» ռադիոկայանը: Փառատոնին մասնակցում էին Ֆինլանդիայի, Իսրայելի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովենիայի, Ուկրաինայի, Սլովակիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Մոլդովայի,Ուզբեկստանի, Տաջիկստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի հեռուստառադիո ընկերությունները: «Եթերային զարդատուփ» ռուսալեզու հեռուստառադիո ծրագրերի միջազգային հինգերորդ փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-12-ին, Պրահայում: Կազմակերպիչներն էին` Ռադիոյի և հեռուստատեսության միջազգային ակադեմիան և այդ ակադեմիայի նախագահ Ա. Գ. Լիսենկոն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |