14 սեպտեմբերի 2010 - 18:43 AMT
Երևանում համակարգչային խաղեր մշակողների մրցույթ կկայանա

2010 թվականի նոյեմբերին Երևանում համակարգչային խաղեր մշակողների մրցույթ կկայանա: Այդ մասին հաղորդել է ՏՏ Ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի պոտենցիալը համակարգչային խաղերի ոլորտում: Նախապես մրցույթում կներկայացվեն այնպիսի անվանակարգեր, ինչպիսիք են «Լավագույն համակարգչային խաղ», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն կերպար»:

«Համակարգչային խաղերի արդյունաբերությունը հետաքրքիր է նրանով, որ բացի ՏՏ մասնագետներից միավորում է անիմատորներին, կոմպոզիտորներին, սցենարիստներին, ռեժիսորներին և այլոց: Մենք այդ ոլորտները ներկայացնող ընկերությունների հետ պայմանավորվել էինք նման մրցույթ կազմակերպել»,- ասել է Կարեն Վարդանյանը: