Վաշինգտոնը նախկինի պես վստահ է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շահավետ է ողջ տարածաշրջանի համար16 սեպտեմբերի 2010 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը նախկինի պես վստահ է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շահավետ է ինչպես Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին, ելույթ ունենալով Մարշալի գերմանական հիմնադրամում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Ըստ նրա, ԱՄՆ-ն նախկինի պես վստահ է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շահավետ է ողջ տարածաշրջանի համար: Անդրադառնալով ամերիկա-թուրքական հարաբերություններին՝ Գորդոնը դրանք անվանել է կարևոր ու ռազմավարական՝ ընդգծելով, որ, չնայած որոշ տարաձայնությունների, ԱՄՆ-ն ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն: Ըստ նրա, Անկարան ու Վաշինգտոնը անկեղծ էին միմյանց հանդեպ Իրանի միջուկային խնդրի հարցում: Ինչ վերաբերում է Թքուրքիայի եվրաինտեգրմանը, Գորդոնը նշել է, որ ԵՄ-ն պետք է հորդորի ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Անկարայի ջանքերը: Գորդոնը հաստատել է իր աջակցությունը Թուրքիային՝ ԵՄ-ին աջակցելու հարցում, նշելով, որ այդ հարցը կախված է միայն Անկարայից ու Բրյուսելից: Ըստ Գորդոնի, թուրքական կողմի հայտարարությունները ապացուցում են, որ Թուրքիան, նախկինի պես, մնում է ՆԱՏՕ-ի նվիրված անդամ և կարևորում է համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, հայտնում է Anatolian News agency-ին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |