Թուրքերն ավելի շատ նախընտրում են Մերձավոր Արևելքը, քան ԵՄ-ն և չեն սիրում Օբամային

Թուրքերն ավելի շատ նախընտրում են Մերձավոր Արևելքը, քան ԵՄ-ն և չեն սիրում Օբամային

PanARMENIAN.Net - Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը նախապատվությունը տալիս է Մերձավոր Արևելքի երկրների հետ կապերին, քան Եվրոպական բլոկի 27 անդամներին: Նման տվյալները բացահայտվել են միջազգային հարցման արդյունքում, որոնք հրատարակվել են հինգշաբթի օրը բրիտանական Guardian թերթում:

Թուրքիայում հարցվածների 20 տոկոսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի երկրները պետք է առանցքային գործընկերներ լինեն, և միայն 13 տոկոսը նախընտրում են ԵՄ-ն:

Արդյունքները նաև ցույց են տվել, որ թուրքերը չեն սիրում ԱՄՆ-ն, չնայած նրան, որ երկրի նախագահը սևամորթ է: Թուրքերի միայն 28 տոկոսն է պաշտպանում է Օբամային անցյալ տարվա 50 տոկոսի փոխարեն, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---