Երևանում տեղի կունենա բողոքի հանրահավաք՝ Սուրբ Խաչ չօծված եկեղեցում կայանալիք պատարագի դեմ

Երևանում տեղի կունենա բողոքի հանրահավաք՝ Սուրբ Խաչ չօծված եկեղեցում կայանալիք պատարագի դեմ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ և կկայանա բողոքի հանրահավաք՝ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների: Ինչպես արդեն հաղորդվել էր, սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում վերջին 95 տարում առաջին անգամ կմատուցվի պատարագ: Խոստումներին հակառակ, թուրքական կառավարությունը թույլ չտվեց խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, այն տեղադրվել է մուտքի մոտ: Ըստ Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զախիր Կանդաշօղլուի, «խաչն անպայման կտեղադրվի, սակայն պատարագից հետո»: Մինչդեռ, քրիստոնեության մեջ չօծված ու գմբեթին խաչ չունեցող եկեղեցում պատարագ մատուցելը մեղք է համարվում:

Մինչդեռ, ըստ Թուրքիայի մշակույթի նախարարի խորհրդական Իսմետ Յիլմազի, Սբ Խաչի գմբեթը իտալացի մասնագետներն այնպես են վերականգնել, որ խաչի տեղադրումն անհնար է: «Վան մի խաչ է բերել, որի բարձրությունը 2 մետր է, իսկ քաշը՝ 200 կգ: Եթե այն տեղադրվի, գմբեթը չի դիմանա: Մենք մտադիր ենք կրկին մասնագետներ հրավիրել և հնարավորություն ստեղծել խաչի տեղադրման համար»,-նշել է նա:

Պատարագին մասնակցելուց հրաժարվել են Էջմիածինը ու Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի պատրիարքությունը, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ: Պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Ինչպես նշում են փորձագետները, Թուրքիան բազում պատրվակներ է հորինում՝ խանգարելու համար հայկական եկեղեցու լիարժեք վերականգնման համար: Ըստ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, շարիաթի օրենքների համաձայն, որոնցով լուռ ղեկավարվում է Թուրքիայի կառավարությունը, չի թույլատրվում խաչ տեղադրել: Երևանյան բողոքի ակցիայի կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել, պատարագը կմատուցի ՀԱԵ սպասավորը, սակայն Սուրբ Էջմիածնում դեռ չեն որոշել, թե կոնկրետ ով է մատուցելու պատարագը: Պատարագին ու բողոքի ակցիային կմասնակցեն ավանդական կուսակցությունների, հոգևորականության ու հանրության ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին կմասնակցի միայն Ստամբուլի հայ համայնքը, իսկ պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը, որն առողջության պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, հրաժարվել է մեկնել Վան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---