Պաշտոնական Աթենքը դեմ է, որպեսզի Այա Սոֆիայի տաճարը վերածվի գործող եկեղեցու

Պաշտոնական Աթենքը դեմ է, որպեսզի Այա Սոֆիայի տաճարը վերածվի գործող եկեղեցու

PanARMENIAN.Net - Սբ Սոֆիայի տաճարը (Այա Սոֆիայի) որևէ մեկին` ոչ հույներին, ոչ թուրքերին չի պատկանում, այն ողջ մարդկությանն է պատկանում: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Թեոդորոս Պանգալոսը` Իզմիրում տեղի ունեցած հունա-թուրքական համաժողովի ընթացքում: Նրա խոսքերի համաձայն, ճարտարապետական այդպիսի կառույցները ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո են գտնվում` որպես մարդկության մշակութային ժառանգություն: «Այդ պատճառով տարբեր կազմակերպությունների պահանջն` այնտեղ ժամերգություն անցկացնելու մասին անիմաստ են: Ես կարծում եմ, որ հույներն ու թուրքերը պետք է հպարտանան այդ հուշարձանով», - ասել է նա:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի հունական ծագումով ամերիկացիներից կազմված 250 ուղղափառ քրիստոնյաներ հրաժարվել են Սբ Սոֆիայի տաճարում պատարագ մատուցելու ծրագրից: Թուրքիայի իշխանություններն արգելել են Սբ Սոֆիայի տաճարում ժամերգությունը, քանի որ տաճարը թանգարանի է վերածված և չի թույլատրվում եկեղեցական որևէ արարողություն, գրում է Today’s Zaman-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---