27 սեպտեմբերի 2010 - 18:09 AMT
Սեպտեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Շվեյցարիա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը

Սեպտեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

Բեռնում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի Պետությունների խորհրդի (Սենատ) նախագահ Էրիկա Ֆոստեր-Վաննինիի, Ազգային խորհրդի նախագահ Պասկալ Բրուդերեր Ուիսի, Արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյի, Ազգային խորհրդի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Քրիստա Մարկվալդերի և Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:

Սեպտեմբերի 30-ին Ժնևում Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: