// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԼՂ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող զիջում հանդիսանալ, հայտարարել է Արցախի նախագահը

ԼՂ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող զիջում հանդիսանալ, հայտարարել է Արցախի նախագահը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Սակայն, մենք պետք է հնարավորություն ունենանք խոսել այդ փոխզիջումների մասին, իսկ բանակցություններն ընթանում են առանց Ղարաբաղի մասնակցության: ԼՂ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող զիջում հանդիսանալ, հայտարարել է Արցախի նախագահը;

Ինչ վերաբերում է Ռուասստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքին, ապա Բակո Սահակյանը նշել է, որ հավաստի տվյալներ այդ մասին չկան: «Ռուսաստանի շնորհիվ է ձեռքբերվել այս խաղաղությունը, թեկուզ՝ հարաբերական: ՌԴ-ն այն երկիրն է, որը որոշակի ազդեցություն ունի տարածաշրջանում և մենք չափազանց շահագրգռված ենք, որ Ռուսաստանը մասնակից լինի վերջնական խաղաղության հաստատմանը: Իսկ Մոսկվան շահագրգռված է, որ ողջ Կովկասում խաղաղություն հաստատվի»,-ասել է ԼՂՀ նախագահը:

Բակո Սահակյանը նշել է նաև, որ Ուկրաինան Ղարաբաղի համար բարեկամ երկիր է: «Ցավոք, մենք կապեր չունենք Ուկրաինայի հետ: Մենք կցանկանայինք տնտեսական, մշակութային, կրթական համագործակցություն հաստատել: Մենք պաշտոնական հարաբերություններ չունենք ոչ ԱՄՆ-ի, ոչ ՌԴ-ի, ոչ ԵՄ-ի հետ: Ես անձամբ ծանոթ չեմ ոչ Մեդվեդևի, ոչ Յանուկովիչի հետ»,-ասել է նա, գրում է «Սեգոդնյա.ուա»-ն:

 Ուշագրավ
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա
Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ հաղորդմամբ, որոշումն ընդունվել է հոր հետ համատեղ։
Նշված անձինք ձերբակալվել էին 2017-ի մայիսին և որոշ ժամանակ անց մահացել կալանավայրում