Ամերիկացի սենատորները կոչ են արել պատժել Իրանի հետ համագործակցող թուրքական ընկերություններին

Ամերիկացի սենատորները կոչ են արել պատժել Իրանի հետ համագործակցող թուրքական ընկերություններին

PanARMENIAN.Net - Սենատորներ Չակ Շուիմերն ու Ջոն Կայլը կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պատժամիջոցներ կիրառել այն թուրքական և չինական ընկերությունների հանդեպ, որոնք, անկախ ՄԱԿ-ի պատժամիջոցներից, շարունակում են համագործակցել Իրանի հետ: Ինչպես հաղորդում է AFP-ն, սենատորների հայտարարության մեջ ասվում է, որ «ԱՄՆ-ն պետք է պատժի այն ընկերություններին, որոնք շարունակում են սատարել Իրանին նավթի իրացման գործում»:

«Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանի ռեժիմը միջուկային զենք ունենա: Դա կարելի է անել միայն պատժամիջոցների օգնությամբ»,-ասել են սենատորները:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---