30 սեպտեմբերի 2010 - 19:39 AMT
ՀԲ վարկային ծրագրով Արարատի մարզում ներդրումները կազմել են 2,3 մլն դոլար

Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցել է Արարատ քաղաք, որտեղ մասնակցել է վերանորոգված բժշկական կենտրոնը շահագործման հանձնելու պաշտոնական արարողությանը: «Արարատ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն վերանորոգվել է Համաշխարհային բանկի «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում 2» վարկային ծրագրի շրջանակներում: Բժշկական կենտրոնի ներդրումները կազմել են 1 մլն 544 հազար դոլար:

«Արարատ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հայտնվել է հեռուստակամրջի հնարավորություն: «Օրվա ցանկացած ժամին մենք կարող ենք կապվել մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ և անհրաժեշտ խորհրդակցություն ստանալ»,- ասել է բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը հայտնել է, որ «Ընտանեկան բժիշկների որակավորման բարձրացման ծրագրով» որակավորվել է 273 բուժաշխատող: Ընդհանուր առմամբ ՀԲ վարկային ծրագրով Արարատի մարզում ներդրումները կազմել են 2,3 մլն դոլար: