Արամ Կարապետյանը համոզված է, որ պատրաստվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկրորդ «Ցյուրիխը» 1 հոկտեմբերի 2010 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը գտնվում է Շվեյցարիայում այն պատճառով, որ այնտեղ ԱՄՆ հովանու ներքո արդեն սկսվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկրորդ «Ցյուրիխը», լրագրողներին հայտնել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: «Իմ տվյալներով, այդ գործընթացը նախատեսում է որոշ ազատագրված տարածքների հանձնում սահմանի բացման փոխարեն»,- ասել է նա: Մեկնաբանելով ղարաբաղյան գործընթացում վերջին գործընթացները` Կարապետյանը նշել է, որ եթե մինչև 2013-ի հաջորդ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն, ապա ղարաբաղյան գործընթացում կարող է տեղի ունենալ կտրուկ փոփոխություն. կամ կստորագրվի նոր պայմանագիր, կամ ադրբեջանական կողմի պնդմամբ կփոխվի Մինսկի խմբի ձևաչափը: «Այդ տարբերակները հակասում են հայ ժողովրդի շահերին, դրան կօգնի միայն իշխանափոխությունը Հայաստանում»,- ավելացրել է նա:
Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |