ՀՀ վարչապետը ԱԶԲ-ին պատմել է հայկական կառավարության հակաճգնաժամային ծրագրի մասին 1 հոկտեմբերի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին պատվիրակության ղեկավար Աշոկ Կումար Լահիրիի գլխավորությամբ։ Ինչպես նշվում է Հայաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակ վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ծավալված արդյունավետ համագործակցության վերաբերյալ ու կարևորել դրա շարունակականության ապահովումը։ Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրով իրականացված միջոցառումները։ Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է գիտելիքահենք տնտեսության ձևավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և կրթական համակարգի բարեփոխումների իրականացման գործում ԱԶԲ-ի ներգրավվածության կարևորությունը։ Առաջնային է համարվել նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջև համագործակցության մակարդակը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |