Հայաստանը կարտադրի սառը թեյ Dilmah և կարտահանի ԱՊՀ երկրներ

Հայաստանը կարտադրի սառը թեյ Dilmah և կարտահանի ԱՊՀ երկրներ

PanARMENIAN.Net - Ցեյլոնական MJF Group ընկերության սեփականատեր, որն արտադրում է հանրահայտ Dilmah թեյը, Մերիլ Ֆերնանդոն խթանելու է հայկական հյութերի արտահանմանը, հայտնել է նա լրագրողներին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Բացի դրանից, համագործակցության շրջանակներում ընկերությունը նախատեսում է Շրի Լանկայից ներկրված հումքով Հայաստանում արտադրել և շշալցնել սառը թեյ և արտահանել ԱՊՀ երկրներ:

Dilmah ընկերության ղեկավարը հաղորդել է, որ պատրաստվում է Հայաստանում հովանավորել ինչ-որ մանկատուն և կոչ է արել մյուս ձեռնարկատերերին հետևել իր օրինակին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---