Նիկոլայ Զլոբին. Հարավային Կովկասում ԱՄՆ իդելական դաշնակիցը Վրաստանն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Ադրբեջանն իր դաշնակիցը լինի տարածաշրջանում և Բաքվին օգնում է գլոբալ էներգետիկ մակարդակի անցնել: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՄՆ Միջազգային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նրա խոսքով, Ադրբեջանն ԱՄՆ-ին հարկավոր է մի քանի հարցերում, այդ թվում` Կասպիայի, Իրանի և Աֆղանստանի հարցերում: «Սակայն գլխավոր խնդիրը, որը խանգարում է Ադրբեջանին Վաշինգտոնի իսկական դաշնակիցը դառնալ, պետության, ժողովրդավարության որակն է, երկրի ղեկավարության` որոշումներ ընդունելու համակարգը: Երկու երկրները լավ մարտավարական հարաբերություններ ունեն, որոնք չեն հասնում ռազմավարական աստիճանի»,- ասել է Զլոբինը` ավելացնելով, որ Հարավային Կովկասում ԱՄՆ իդելական դաշնակիցը Վրաստանն է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---