Նիկոլայ Զլոբին. Տարածաշրջանը պատրաստ չէ փոխզիջման

Նիկոլայ Զլոբին. Տարածաշրջանը պատրաստ չէ փոխզիջման

PanARMENIAN.Net - «Տարածաշրջանը բարդ է և այստեղ ինչ-որ բանի մասին պայմանավորվելը շատ դժվար է: Կան հսկայական խնդիրներ, որոնց վերաբերյալ փորձագետների ու երկրների տեսակետները տարբեր են»,-Երևանում ասել է ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը՝ ամփոփելով «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորհրդաժողովի աշխատանքները: Ըստ նրա, յուրաքանչյուրն իր փաստարկներն ունի և շատ քիչ են այն հարթակները, որտեղ այդ փաստարկները կարելի է համեմատել ու փոխզիջման գալ: «Տարածաշրջանը պատրաստ չէ փոխզիջման և դա ակնհյատ է»,-ասել է Զլոբինը:

Իր հերթին «Ազատ Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Դաթո Լասխիշվիլին նշեց, որ նման խորհրդաժողովների ընթացքում հնարավորություն է տրվում վերականգնել տեղեկատվական տարածքի ամբողջականությունը Կովկասում: «Այստեղ հնարավորություն է տրվում խոսել երկխոսության վերականգնման մասին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---