Այն, որ Արևիկ Պետրոսյանը կարող է նշանակվել ՀՀ ՍԴ անդամ, նորություն էր նրա համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արևիկ Պետրոսյանը հայտնել է, որ իր պաշտոնանկությունը կուսակցության որոշումն էր: Այնուամենայնիվ, ինչպես նշել է նա, ինքը կշարունակի իր գործունեությունը «Բարգավաճ Հայաստանի» կազմում: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե չվիրավորեց արդյոք նրան կուսակցության նման որոշումը, պատգամավորը նշեց. «Իսկ միթե՞ վիրավորանքը դա քաղաքական կատեգորիա է»:

Լրագրողները անդրադարձան նաև ՀՀ ՍԴ-ում Արևիկ Պետրոսյանի նշանակման հնարավորության մասին լուրերին: «Ինձ համար դա նորություն է, սակայն ես դրական կգնահատեի նման նշանակումը, քանի որ ցանկացած իրեն հարգող իրավաբանի համար նման պաշտոն զբաղեցնելը մեծ պատիվ է»,-հայտարարել է Արևիկ Պետրոսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---