Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն ավտովթարի է ենթարկվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Երևան-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, բախվել է տրակտորի հետ:

Վարդանյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, ավելի ուշ` Երևան, հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---