Ստամբուլում ընթանում է Թուրքիայի Շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Ժիրայր Օհանյանի հուշամրցաշարը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-17-ը Ստամբուլի եվրոպական մասում` Շիշլիում, ընթանում է օփեն մրցաշար` նվիրված Թուրքիայի Շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ, միջազգային մրցավար և մարզիչ Ժիրայր Օհանյանին: Մրցաշարի կազմակերպիչն է Առնո Կարապետյանը:

Բացման արարողությանը ներկա էին Թուրքիայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչին և Շիշլիի քաղաքապետՄուսթաֆա Սարիգյուլը:

Մրցաշարին մասնակցելու համար հայտ են ներկայացրել շուրջ 120 շախմատիստներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---